Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին

Մանրամասներ

ա

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության էջից.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Էդուարդ Գարեգինի Հարությունյանին ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնից»,-ասվում է վարչապետի որոշման մեջ: