Գերմանացի միլիոնատերերը փողերը տեղափոխում են Շվեյցարիա. Պատճառը ընտրություններն են

Նրանց մտահոգում է սոցիալիստների հավանական հաղթանակը

ա

Գերմանացի միլիոնատերերը, այս կիրակի երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, սկսել են ակտիվորեն իրենց ունեցվածքը տեղափոխել Շվեյցարիա:

Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն բանկիրների և փաստաբանների: Հարուստ գերմանացիները մտավախություն ունեն, որ եթե սոցիալիստները, որոնց վարկանիշն այժմ բարձր է, հաղթեն ընտրություններում, երկիրը կարող է բարձրացնել հարուստների և գերհարուստների եկամուտների և ունեցվածքի հարկերը:

Միջազգային հաշվարկների բանկի տվյալներով, միայն առաջին եռամսյակում գերմանական ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային ավանդները Շվեյցարիայում աճել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով մինչև 37,5 միլիարդ դոլար: Այս գործընթացը արագացել է վերջին ամիսներին: