Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է «Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներին պարգևատրելու մասին որոշում։
Ըստ այդ որոշման՝ այս տարի նախատեսվում է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում պարգևատրել շուրջ 22 հաղթող ուսուցչի՝ յուրաքանյուրին 500.000 ՀՀ դրամի չափով, որն ընդհանուր կազմում է 11 մլն դրամ։
Նախագծի իրականացման համար Կառավարությունը բյուջեում վերաբաշխում է իրականացնելու։
0Comments