Իրանի ԳՇ պետ․ Ադրբեջանը չափն անցնում է. Իրանի հյուսիս-արևմուտքում շուտով ականատես կլինենք մեծ փոփոխությունների

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Թուրքիան և Ադրբեջանն ունեն տարածաշրջանում իրենց լայնածավալ ծրագրերը, և փորձում են այնպես անել, որ դրան Իրանը համապատասխան հակազդեցություն կամ չտա, կամ ուշացումով տա: Արդեն ժամ առաջ Իրանի գլխավոր շտաբի պետը ակնարկեց, որ մենք Իրանի հյուսիս-արևմուտքում շուտով մեծ փոփոխությունների ականատես կլինենք: Հետևաբար, ես դեռ մի քիչ վարանում եմ ասել՝ պատերազմ կամ նման մի գործողություն կլինի՞, թե՞ ոչ, քանի որ Իրանն էլ զգույշ է, որ նման թակարդի մեջ չընկնի: Նույնը գնում է Աֆղանստանում: Հետևաբար՝ շախմատի սեղանին վերադասավորումների ենք ականատես լինում, և գուցե այդ թեժացումը բխում է դրանից:

ԻՀՊԿ-ին մոտ ԶԼՄ-ների վերլուծությունները, ըստ նրա՝ ցույց են տալիս հետևյալը. «Իրանում ընկալում են, որ Ադրբեջանը չափն անցնում է արդեն: Հետևաբար, կարող ենք ականատես լինել կոշտ արձագանքի: 44-օրյա պատերազմի ընթացքում Իրանը թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին խիստ հանդիմանել և զգուշացրել է՝ ոտնձգություններ չանել Հայաստանի հողի նկատմամբ, մասնավորապես՝ Սյունիքը չկտրել, և այլն: Բայց դե, ախորժակները բացվել է, որովհետև բանակցությունների ընթացքում Հայաստանի իշխանությունները համապատասխան հակազդեցություն չի կարողացել կամ չի ցանկացել ցույց տալ: Եվ ինչո՞ւ չէ, Ռուսաստանն էլ՝ իբրև Հայաստանին դաշնակից և Իրանին բարեկամ երկիր, բացթողումների ձևով իր դերն է խաղում»:

Գուցե Ռուսաստանն էլ խրախուսում է այդ գործընթացը, հետևաբար, Իրանում էլ մտահոգություն կա, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի և Թուրքիայի միջև:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում