Երևանում վայրէջք է կատարել թուրքական Բոդրումի հայտնի հյուրանոցներից մեկին պատկանող չարթերային ինքնաթիռը

Բոդրումը նաև ՌԴ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների սիրելի հանգստավայրն է` մասնավորապես թուրք օլիգարխների հովանավորությամբ

ա
«5165» շարժման մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՐԿԱԾՆԵՐ ԲՈԴՐՈՒՄՈՒ՞Մ

Ադրբեջանական տեղեկատվական կենտրոններն այսօր մի ուշագրավ հրապարակում են արել։ Ըստ թշնամու հրապարակած տեղեկությունների, այսօր ցերեկը Երևանում վայրէջք է կատարել թուրքական Բոդրում հանգստավայրի հայտնի հյուրանոցներից մեկին պատկանող չարթերային ինքնաթիռ, որը կարճ կանգառից հետո կրկին վերադարձել է Բոդրում։

Սա հաստատված փաստ չի, չնայած թշնամական ԶԼՄ նաև կրկնապատկեր է հրապարակել։

Հարց է, այստեղից գնացե՞լ են թուրքական Բոդրում, թե՞ Բոդրումից են ժամանել Երևան։ Ժամանողը կամ մեկնողն ո՞վ է եղել։ Եթե վստահենք ռուսական որոշ ընդդիմադիր տեղեկատվական կենտրոններին, ապա Բոդրումը նաև ՌԴ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների սիրելի հանգստավայրն է` մասնավորապես թուրք օլիգարխների հովանավորությամբ։

Այս ամենը, եթե դիտարկենք Էրդողանի կողմից արված հետևյալ հայտարարության համատեքստում, ցիտում եմ.

֊ Մենք հնարավորություն ենք ստացել զարգացնել ռեգիոնում խաղաղության հաստատման հարցը մինչեւ մի լավ կետի։ Այն ներառված է հարցերի օրակարգի մեջ, որը ես քննարկելու եմ Վլադիմիր Պուտինի հետ այս ամսվա վերջին։ Սրանով ռուս-թուրքական հարաբերությունները նոր հզոր ազդակ կստանան...»,- ապա պարզ է դառնում, որ թուրք֊ռուսական պլանը կարծես իրագործվում է։
Տարածաշրջանի բաժանումը տեղի է ունենում մեր աչքի առաջ։ Սրան գումարենք Իրանի հետ սահմանային լարվածության թուրքական սցենարն ու այդ համատեքստում Իրանի, թուրքիայի ու ադրբեջանի ԱԳ նախարարների` Թեհրանում սպասվելիք հանդիպման պայմանավորվածությունը... և ամեն ինչ ընկնում է տեղը։ Թուրք առևտրականները գուցե համոզեն իրանցիներին համագործակցել։ Հուսամ, որ չի ստացվի։
Ադրբեջանն այժմ հաղթանակած ծառա է թուրքիայի ձեռքում, իսկ Հայաստանը պարտված ծառա` Ռուսաստանի ձեռքում։ Ի դեպ, Իրան, թուրքիա, ադրբեջան եռակողմ հանդիպման համաձայնությունը տեղի է ունեցել առանց Բաքվի կարծիքը հաշվի առնելու։ Սա ինքնիշխանության կորստի հստակ ապացույց է։ Մենք ու ադրբեջանի թուրքերը նույն օրին ենք, պարզապես նրանք ավելի հպարտ։

Հիմա, թե ճի՞շտ է թրքական լրատվականների բոդրումյան ռեյսի տեղեկությունները` միայն թռնողները գիտեն։ Էրդողանի մյուս` Իգդիրից նախիջևան նոր մայրուղի ու ավտոճանապարհ կառուցելու հայտարարությունն էլ հայտնի դարձավ քիչ առաջ։ Խաղաղությունը դիտարկեք որպես ՔՅԱՐ, ՓՈՂ, ՀԱՐՍՏԱՑՈՒՄ... կոնկրետ շրջանակների համար։
Իսկ մենք սպասենք մյուս իրադարձություններին»։