Խաբարովսկից 38 կմ հեռավորության վրա օդանավ է անհետացել

Մանրամասներ

ա

Խաբարովսկից 38 կմ հեռավորության վրա օդանավ է անհետացել: Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում Ан-26 օդանավն անհետացել է դիսպետչերական ռադարներից եւ դադարել կապի դուրս գալ։ ԱԻՆ ստորաբաժանումները սկսել են որոնողական աշխատանքներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Օդանավն իրականացնելիս է եղել տեխնիկական թռիչք Բոլշեխեխցիրսկի արգելոցում։ Որոնողական աշխատանքներում ներգրավվել է քսան միավոր տեխնիկա եւ յոթանասուն փրկարար: Օդանավում եղել են անձնակազմի վեց անդամները։