Ոստիկանությունում Արթուրին հարցրել են, թե ում էր ուղղված հայհոյանքը. նա էլ պատասխանել է՝ Ալեն Դելոնին. Տեր–Նակալյան

Մանրամասներ

1

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա քիչ անց բաց թողնվել։ Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Տեր-Նակալյանի խոսքով՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավարին բերման են ենթարկել սեպտմեմբերի 7–ին  արված մի գրառման համար, որում նա հայհոյանք է գրել։

Տեր-Նակալյանը ենթադրում է, որ ոստիկանությունում մտածել են, որ այն ուղղված է եղել Ալեն Սիմոնյանին։

«Հրավիրել են ոստիկանություն, հարցրել, թե  ում նկատի ունի, Արթուրն ասել է՝ Ալեն Դելոնին եւ նրան բաց են թողել»,-ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը։