Էրդողան․ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի կցումը Ռուսաստանին և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում խոսել է Ղրիմից: Նա հայտնել է,որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի կցումը Ռուսաստանին և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, այդ թվում և Ղրիմի հարցում, որի զավթումը մենք չենք ճանաչում»,-ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել Ղրիմում ՌԴ Պետդումայի ընտրությունների վերաբերյալ: ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում էր, որ Անկարան չի ճանաչում Ղրիմում տեղի ունեցած ընտրությունները: Ռուսաստանի արտգործնախարարությունը, ինչպես նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ի պատասխան հայտարարեցին, որ Մոսկվայի համար անըդնունելի են Անկարայի այդօրինակ հայտարարությունները։