Կայացել է Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վիկտորիա Նուլանդի հետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ՄԱԿ Գերագույն վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Ջեյհուն Բայրամովը Նուլանդին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ Մոսկվայի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, հայտարարել հաղորդակցությունների եւ հաղորդակցային ուղիների արագ ապաշրջափակման անհրաժեշտության մասին։ Կողմերը քննարկել են նաեւ էներգետիկ հարցեր։