Գիտնականները գտել են անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոցը. Medical Xpress

Մանրամասներ

ա

Կալիֆոռնիայի համալսարանի (Սան Ֆրանցիսկո) գիտնականները հայտնաբերել են էստրոգենի ընկալիչի նոր հատկություն, որը հետագայում կօգնի պայքարել քաղցկեղի դեմ: Ըստ shantnews.am-ի՝ հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Իչենգ Սույին այդ մասին հայտնել է Medical Xpress բրիտանական բժշկական պորտալին։

Որպես կանոն, քաղցկեղային բջիջներն ունեն դեղորայքի հանդեպ կայունության բարձր աստիճան։ Մասնագետները պարզել են, որ դա տեղի է ունենում այդ թվում էստրոգենի ընկալիչի պատճառով․ նախկինում այդ խմբի սպիտակուցների նման գործառույթի մասին հայտնի չի եղել։

Ըստ հետազոտողների՝ նրանց աշխատանքի արդյունքները կօգնեն հասկանալ, թե ինչպես կարելի է կոտրել չարորակ բջիջների դիմադրությունը դեղամիջոցներին և բարելավել մահացու հիվանդությանն ուղղված բուժման արդյունավետությունը: