Առյուծի պոչի հետ խաղալը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Իրանցի պատգամավորի շատ կոշտ պատասխանը՝ ադրբեջանցի պատգամավորին

Վարդան Ոսկանյան․ Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Իրանի խորհրդարանի պատգամավոր Վալի Էսմայիլին պատասխանել է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման պատգամավորներից մեկի լկտի հայտարարությանն այն մասին, որ իբր «Ադրբեջանը կկտրի իրանական առյուծի պոչը»։

Իրանցի քաղաքական գործիչը թվիթերյան գրառման մեջ բերել է իրանաիրաքյան պատերազմի օրինակը, նշելով՝ «Պատմությունն է վկայում՝ մենք հող կերել ենք, բայց հող չենք հանձնել։ Առյուծի պոչի հետ խաղալը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ»։

Ի դեպ, իրանցի պատգամավորն Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններին սահմանակից Իրանի հենց այն տարածքից է, որտեղ այժմ Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսը լայնածավալ հարձակողական զորավարժություն է անցկացնում։

Իրանագետ Վարդան Ոսկանյան