Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի

Մանրամասներ

1

Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի:

Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ իր ելույթում քննադատել էր սպարապետ Վազգեն Սարգսյանին:

«Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի։ Վազգեն Սարգսյանն այն մարդն էր, որ կարողացավ ազատագրել 8000 քառակուսի կմ տարածք։ Նման կարգի մարդիկ շատ փոքր են, որ Վազգեն Սարգսյանին քննադատեն»,-ասաց նա։