Զորավարժությունների ընթացքում հետախուզական խմբերը հարձակողական մարտ են վարել. ՊՆ

Մանրամասներ

1

ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծամասշտաբ զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 17-ին անցկացվել են հետախուզական խմբերի հարձակողական մարտի վարման գործողություններ։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:

Անձնակազմը հմուտ և ներդաշնակ գործողություններով ոչնչացրել է պայմանական հակառակորդի կրակակետերն ու կարևոր նշանակության օբյեկտները՝ կենդանի ուժի մեծ կորուստներ պատճառելով և, անցնելով հակառակորդի թիկունք, բարենպաստ պայմաններ է ստեղծել յուրային ստորաբաժանումների գործողությունների համար։