Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության լիարժեք անդամ

Մանրամասներ

ա

Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության լիարժեք անդամ։ Նման որոշում կայացրել են կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարները՝ Դուշանբեում ընթացող գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին գրել է իրանցի լրագրող Աբբաս Ասլանին իր թվիթերյան էջում։

Իրանի նոր ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ այդ անդամակցությունն ունի ռազմավարական նշանակություն և էական ազդեցություն կունենա Իրանի միջազգային ու տարածաշրջանային կապերի վրա։