Իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին կարող է ազդել տնտեսության վրա

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Եթե Գորիս-Կապան ճանապարհի խնդիրը չկարգավորվի, ապա, իհարկե, դա տնտեսական ազդեցություն կունենա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 17-ին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Բայց ես հույս ունեմ, որ հարցը կկարգավորվի։ Եթե տրվելու է այլընտրանքային ենթակառուցվածքային լուծում, ապա դա շատ լավ լուծում է, կհավասարակշռի իրավիճակը։ Ես նկատի ունեմ Տաթեւի ճանապարհը։ Ենթակառուցվածքային, համապատասխան տեխնիկական լուծումը նշանակում է ռիսկերի մեղմում։ Բոլոր ճանապարհները պետք է լինեն, եւ դրանք պետք է լիարժեք գործեն»,- նշեց նա։