ՀՀ իշխանությունից պահանջում ենք վերահսկել Արայիկ Հարությունյանին, Արցախում կոռուպցիա է. Արցախցի

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Արայիկ Հարությունյանը փոխհատուցում է տվել հետևյալ պատճառով՝ Արաքսի ափից մինչև Քարվաճառ ամբողջն իրենն է եղել՝ խաղողի այգիներ, արտեր, հէկ-եր, գործարաններ: Այս մասին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Հադրութից տեղահանված քաղաքացիներից մեկը, ում խոսքով՝ օգնությունները տրամադրվում են ոչ նպատակային:

«Սա էլ սոցիալական անարդարություն է: Ասում են՝ 100-ին մոտ գյուղտեխնիկայի փոխհատուցում են տվել, հարցնում ենք՝ ում, ոչինչ չեն հանրայնացնում: Անհատական զանգերով են օգնում: Այն քաղաքացիները, որոնք աշխատանք են ունեցել, մինչ այսօր իրենց գումարները ստանում են, իսկ սովորական գյուղացիները մի կոպեկ գումար չեն ստանում»,-ասաց նա, ապա ներկայացրեց պահանջը.

«Մենք ՀՀ կառավարությունից պահանջում ենք վերահսկել Արայիկ Հարությունյանին: Արցախում թափանցիկություն չկա, կոռուպցիա է, այստեղից ուղարկված գումարները նպատակային չեն օգտագործվում»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: