Եվ՛ Բաքվից և՛ Երևանից ակնկալում ենք շուտափույթ պատասխան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և պատասխանել Քաշաթաղում անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ զորվարժությունների մասին հարցին:

«Ընդհանուր առմամբ, մենք հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակին: Իրավիճակի զարգացումը, այդ թվում և Որոտան գյուղի մոտակայքում, ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը: Ռուսաստանի առաջարկներն այս հարցով փոխանցվել են և՛ Բաքվին, և՛ Երևանին: Ակնկալում ենք շուտափույթ պատասխան՝ հետագա ընթացքը կազմակերպելու համար: Զուգահեռաբար Հայաստանի և Ադրբեջանի հետ շարունակելու ենք ջանքերն՝ ուղղված տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը տարածաշրջանում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ բարձրագույն մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրագործման շրջանակում»,- ասել է Զախարովան:

Անդրադառնալով Լաչինի (Քաշաթաղ) շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ տարածաշրջանում խաղաղությանը սպառնալիք հանդիսանալու համատեքստում՝ Զախարովան նշել է, որ իրենք կապի մեջ են գտնվում ադրբեջանական կողմի հետ. «Ռուսական դիրքորոշումը հասցվել է պաշտոնական Բաքվին՝ հաշվի առնելով, որ այն ըմբռնումով է ընդունվել ադրբեջանցի գործընկերների կողմից»:

Պատասխանելով Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրի ուղղությամբ սեպտեմբերի 6-ին ադրբեջանական կողմի արձակած կրակոցների մասին հարցին՝ դիվանագետը նշել է, որ տեղեկություն չունի նման միջադեպերի մասին և խնդրել է այդ հարցով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներին և ՌԴ ՊՆ-ին: