Ուխտասարը չի հանձնվել․ ՀՀ ՊՆ-ն կտրականապես հերքում է տելեգրամյան ալիքների տեղեկությունը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է Սյունիքում Ուխտասարի բարձունքը Ադրբեջանին հանձնելու մասին տարածվող տեղեկությունը։

«Կտրականապես հերքում ենք», –«Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության բաժնից։

Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել տելեգրամ հայկական ալիքներում, ըստ որի իբրև թե բարձուքի հայկական դիրքերը զիջվել և իջեցվել են մինչեւ Ուխտասար լիճը: