Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը հավասարապես ազդելու է նաեւ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Բժշիկները հոգեկան ուժերի սպառման եզրին են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ներկայացնելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում վարակված չլինելու մասին պարբերաբար՝ 14 օրը մեկ, հավաստիացնելու պահանջը, նախարարը հայտարարեց. «14 օրը մեկ թեստավորման պահանջը ևս մեկ ֆիլտր է, այո, կարող էինք թեստավորման պահանջը դնել1, 3, 5 օրը մեկ, բայց վերցրել ենք ինկուբացիոն շրջանի ռացիոնալ թիվ և խնդրում ենք, որ մեր քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը: Բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք եւ հակացուցում ունեցող քաղաքացիները:

Հակացուցումների համար քաղաքացիներին պետք է տրվի տեղեկանք, լինում են ժամանակավոր հակացուցումներ եւ բացարձակ հակացուցումներ: Եթե քաղաքացին ունի խրոնիկ հիվանդության սրման փուլ, բժիշկը նրան հետազոտելուց հետո կտա տեղեկանք, որը թույլ կտա քաղաքացուն անընհատ չթեստավորվել: Երբ որ սրման ընթացքը կանցնի, նա կարող է հանգիստ պատվաստվել: Կանոնը գործում է բոլորի համար, թե հանրային, թե մասնավոր սեկտորում ընդգրկված քաղաքացիների համար»,-ասաց նախարարը: Նա տեղեկացրեց, որ պետական ապարատի աշխատողները, առաջին հերթին պաշտոնյաները առանց սպասելու հոկտեմբերի 1-ին, արդեն երկու ամիս ակտիվ պատվաստվում են:

«Մենք այսօր ունենք պետական ապարատում պատվաստումների առնվազն 70 տոկոս ցուցանիշ»,-ասաց Ավանեսյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հայտնեց, որ օգոստոսի վերջի դրությամբ այդ թիվը 85 % է, իսկ հոկտեմբերի 1-ին այն կհասնի 100 տոկոսի:

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը հավասարապես ազդելու է նաեւ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար: