Նախիջևանով Հայաստանն անգամ Խորհրդային Միության ժամանակ ազատ տեղաշարժ չի ունեցել

Մանրամասներ

1

Իշխանությունների հայտարարած ապաշրջափակման վերաբերյալ, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ընդգծեց.

«Ավելի շատ մենք շրջափակում ենք տեսնում, այսինքն՝ մենք ունեինք երկու անվտանգ ճանապարհ, մեկը՝ դեպի Իրան, որը հիմա ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է, և դեպի Վրաստան, որը գոնե մասնակի կարող է հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, եթե Տավուշում անկլավները հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ, եթե նորից հայկական տարածքներ տրվեն Ադրբեջանին»:

Դիտարկմանը՝ առաջարկվում է Նախիջևանով գնալ Իրան, նա արձագանքեց, որ չի հավատում նման հնարավորությանը.

«Նախիջևանով անգամ Խորհրդային Միության ժամանակ ազատ տեղաշարժ չի ունեցել Հայաստանը, բացի այդ՝ այդքան զիջում արել է Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի անունից, դիմացն ի՞նչ ենք ստացել:

Նույնիսկ բոլոր գերիներին չեն վերադարձրել ադրբեջանցիները: Նրանց պաշտոնական հայտարարությունները այլ են, նրանց պլաններում չի մտնում Հայաստանի հետ խաղաղ կյանքը, այս իրողությունները պետք է հաշվի առնել: Մեր երկրում բազմաթիվ քաղաքացիներ տրվում են կեղծ քարոզչությանը, որ իբր ինչ-որ խաղաղություն է սկսվում, սա սուտ է:

Ավելի լավ է չխաբվել, որ հետո շատ ավելի վատ պայմաններում չհայտնվենք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում