Մեկ զոհ, մեկ վիրավոր. նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած միջադեպից

Մանրամասներ

ա

Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

ArmLur.am-ին դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Մեր տեղեկություններով, բացի զոհից, միջադեպի հետեւանքով կա նաեւ վիրավոր: Մեր նախնական տեղեկություններով, տեղի ունեցած դեպքի պատճառը կրկին միջանձնային հարաբերություններն են եղել, որի հետեւանքով էլ կրակել են միմյանց վրա:

Սա նման առաջին դեպքը չէ եւ հատկապես 44-օրյա պատերազմից հետո զինված ուժերում միջանձնային հարաբերությունների հետեւանքով նման միջադեպերն ավելի հաճախ են դարձել: Սյունիքի մարտական հենակետերից մեկում օգոստոսի 19-ի գիշերը 3 զինծառայողների մարմիններ էին հայտնաբերվել. 3-ն էլ 19 տարեկան շարքայիններ՝ Մուրադ Մուրադյանը՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղից, Լևոն Հարությունյանը՝ Երևանից, Գոռ Սահակյանը՝ Դիլիջանից։