Իրենք ասում են՝ կորոնավիրուս, ես էլ ասում եմ՝ ժանտախտ է. Մարդուն միշտ պետք է ընտրության իրավունք տրվի

Մանրամասներ

1

«Այն, ինչ կատարվում է ամբողջ աշխարհում, մեկ նախադասությամբ կարելի է այսպես ասել՝ պատվաստվել չգիտեմ ինչով՝ չգիտեմ ինչի դեմ: Ցանկացած պատվաստանյութ ունի իր արտադրման ֆորմուլան ու արտադրման ցիկլը: Մի քանի տարի առաջ ԱՀԿ-ն փոխել է պատվաստանյութերի պատվաստման ստանդարտները և հարմարեցրել է այս օպերացիային: Կարճացրել է ընթացքը և թույլ է տվել փորձարկման շրջանում արդեն իսկ ներարկել, որը բժշկության հիմնական օրենքի՝ «մի՛ վնասիր»-ի խախտում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, ՍԱՊԾ նախկին պետ, համաճարակաբան Գրիգոր Գրիգորյանը:

«Այսինքն, առանց իմանալու, թե պատվաստանյութի էֆեկտն ինչպիսին կարող է լինել՝ արդեն իսկ պատվաստել մարդկանց: Ամբողջ աշխարհում նույն վիճակն է, օրինակ, Եվրոպայում մարդիկ ավելի շատ սպառողական գաղափարով են ապրում: Մտածում են տվյալ օրը հաց ունենալու մասին, առանց մտածելու, որ եթե հաջորդ օրը մահանան՝ այդ աշխատավարձը էլ չեն ստանա: Իսկ, օրինակ, երեկ Նյու Յորքում հիվանդանոցներից մեկը հայտարարել էր փակման մասին, որովհետև շատ մարդիկ գերադասել են աշխատանքը կորցնել, քան պատվաստվել: Ի դեպ, որևէ պատվաստանյութ երբեք չի եղել պարտադիր: Այն ագրեսիվությունն ու այն շանտաժը, որով, այսպես կոչված, պատվաստանյութը փորձում են ներարկել, մշակութային տոմսեր բաժանել և այլն, դա վկայում է այն մասին, որ այդ մարդիկ պատվեր են կատարում դեռևս անհայտ պատճառներով:

Մարդուն միշտ պետք է ընտրության իրավունք տրվի: Իրենք ասում են՝ կորոնավիրուս, ես էլ ասում եմ՝ ժանտախտ է:

Առանց որևէ ապացույցի՝ ցանկացած հիվանդության անուն կարող են դնել կորոնավիրուս: Որևէ մի տեղ հերձում չի կատարվում: Վիրուսն անջատված չէ: Դուք չեք կարող առանց մարդուն հերձելու՝ ասել, թե ինչից է մահացել: Որպեսզի ասեն, որ մահացել է կորոնավիրուսից, նախևառաջ պետք է անջատել վիրուսը հարուցչի հյուսվածքներից և ապացուցել, որ մորֆոպաթոլոգիական, ֆիզիոլոգիական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել օրգանիզմում՝ տեղի են ունեցել հենց այդ վիրուսի մորֆոգենեզի արդյունքում: Սուրճի բաժակ նայելով՝ ասում են, որ կորոնավիրուսի՞ց է մահացել. ես էլ ասում եմ՝ սիբիրախտից է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Առողջապահության նախարարությունն էլ հղում կատարելով The Wall Street Journal-ին՝ ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատվաստումների արդյունքում COVID-19-ը կարող է վերածվել սովորական գրիպի պես հիվանդության՝ մանրամասնելով.

«Համավարակի սկզբից՝ ավելի քան 20 ամիս անց, մարդիկ ստիպված են փոխել իրենց վերաբերմունքը մի հիվանդության մասին, որը ժամանակին՝ հանրային առողջապահության մասնագետների կարծիքով, հաղթահարելի վարակ էր:

Ամբողջ աշխարհում կարանտինը վերածվեց երկարատև ու մաշեցնող մի ընթացքի: Սուր վարակիչ «Դելտա» շտամի հետևանքով` COVID-19-ը դարձել է մի հիվանդություն, որից գործնականում հնարավոր չէ ազատվել: Կորոնավիրուսի նոր բռնկումներ են գրանցվում նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսին Ավստրալիան է, որը հայտնի է COVID-19-ի կանխարգելմանն ուղղված իր համառ պայքարով:

Համավարակի սկզբից ի վեր՝ աշխարհում հոսպիտալացումների ամենաբարձր ցուցանիշներն են գրանցվում. ընդ որում՝ հիվանդանոցում հայտնվում են հիմնականում չպատվաստված անձինք:

Գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչ ընթացք կունենա այս համավարակը. արդյոք SARS-CoV-2 հարուցիչը կառաջացնի՞ ավելի վարակիչ կամ մահացու նոր շտամներ:

Իհարկե, լավագույն սցենարը COVID-19-ը հաղթահարելն է, բայց տարբեր կանխատեսումներով, եթե երկրագնդի բնակչության մեծ մասը պատվաստվի, կորոնավիրուսը կվերածվի այնպիսի սովորական հիվանդության, ինչպիսին սուր շնչառական վարակներն են ու գրիպը»:

Ավելին՝ սկզբնաղբյուրում