Վակցինոլոգիայում չկա նման դեպք, որ չիզոլյացված, չանջատված հարուցչից պատվաստանյութ սարքեն․ Դա նոնսենս է

Մանրամասներ

1

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, սեպտեմբերի 12-ի դրությամբ` կատարվել է 335.721 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 215278, երկրորդ դեղաչափ` 120443։

«Մարդկանց անվստահությունը տվյալ պատվաստանյութերի հանդեպ լիովին արդարացված է, ոչ միայն այն պատճառով, որ 3-5 տարի պետք է փորձարկումներ անցնի: Ըստ մեր ունեցած տվյալների՝ այդ, այսպես կոչված, վիրուսը դեռևս անջատված չէ: Վակցինոլոգիայում չկա նման դեպք, որ չիզոլյացված, չանջատված հարուցչից պատվաստանյութ սարքեն: Դա նոնսենս է, ոնց որ ասես, որ կինը մեկ օրում լիովին առողջ և կենսունակ երեխա ծննդաբերի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, ՍԱՊԾ նախկին պետ, համաճարակաբան Գրիգոր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այս վիրուսի էլեկտրոնային նկարն առհասարակ ոչ ոք չի տեսել:

«Անջատված վիրուսը որևէ գիտահետազոտական ինստիտուտ չունի իր տրամադրության տակ: Այստեղից հարց՝ եթե անջատված չէ վիրուսը, ապա պատվաստանյութն ինչի՞ց են սարքում: Երկրորդ, եթե վիրուսն անջատված չէ, շտամներն ինչպե՞ս են որոշում: Առաջին՝ շտամն առանձնացված չէ, բայց հայտնվում են շտամ «Ալֆան», «Դելտան», «Բետան»: Այդ ինչպե՞ս: Օրինակ, դաբաղի վիրուսն ունի 6 տարատեսակ, և բոլորն առանձնացված են: Ի դեպ, ապացուցված է, որ վիրուսը կենդանուց անջատված չէ: Կա լաբորատոր հաստատում, որ այդ վիրուսում (Covid-19) գտնվել են մասնիկներ, որոնք կարելի է ստանալ միայն լաբորատոր պայմաններում: Հենց աղմուկ է բարձանում՝ մի նոր շտամ է առաջանում, իսկ դա կենսաբանորեն հնարավոր չէ: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հոդված են հրապարակել, համաձայն որի՝ CGG-CGG գենը հնարավոր է ստանալ միայն լաբորատոր պայմաններում, ու, որ այս վիրուսը մոդելավորված է, հնարավոր է ստանալ միայն լաբորատոր պայմաններում: Եվ, քանի որ վիրուսը բնական չէ, իմունային համակարգն իրեն չի ճանաչում: Այս մասին ևս բազում հոդվածներ կան»,- նշեց «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավարը՝ շեշտելով, որ համաշխարհային տվյալները վկայում են այն մասին, որ ապացուցված չէ, որ վիրուսը բնական է:

Ավելին՝ սկզբնաղբյուրում