Մոսկվան Մինսկին ավելի քան 1 մլրդ դոլարի սպառազինություն կմատակարարի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են ավելի քան մեկ միլիարդ դոլարի ռուսական զենքի մատակարարման շուրջ, տեղեկացնում է «РИА Новости»-ն:

«Ես շատ շնորհակալ եմ Ռուսաստանի ղեկավարությանը, զինվորականներին և ռազմարդյունաբերական համալիրին, որ նրանք համաձայնեցրել են սպառազինությունների մի ամբողջ ցանկ, որոնք մինչև 2025 թվականը կլինեն այստեղ։ Դա, իրոք, մոտ մեկ տասնյակ ինքնաթիռ է… – դրանք արդեն, մի մասը, մեզ են հասել։ Դրանք ուղղաթիռներ են՝ մի քանի տասնյակ, դա ՏՕՌ-Մ2 է: Մեծ ծավալներ, դա խոսում է այն մասին, որ և մենք, և Ռուսաստանի Դաշնությունը շատ լուրջ ենք ընդունում ահա այս արևմտյան ուղղությունը, որտեղ մենք գտնվում ենք անմիջականորեն շփման մեջ ՆԱՏՕ-ի զորքերի հետ»,- ասել է պետության ղեկավարը:

Լուկաշենկոն նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած բանակցություններում իրեն պատմել է C-500 ժամանակակից զենիթահրթիռային համակարգերի մասին:

Նա նաև ընդգծել է, որ երկու երկրների բանակները պատրաստ են ապահովել Միութենական պետության անվտանգությունը:

Սեպտեմբերի 10-16-ը Ռուսաստանի 9 և Բելառուսի 5 զորավարժարաններում անցկացվում է «Արևմուտք-2021» ռազմավարական զորավարժությունների գործնական փուլը: