Պուտինի քիթը կոտրել են բռնցքամարտի մարզման ժամանակ

Մանրամասներ

1

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է մանուկ հասակում բռնցքամարտի մարզումների մասին և հիշել, թե որ պահին է որոշել թողնել դրանք և սկսել զբաղվել ըմբշամարտով, գրում է ՏԱՍՍ-ը:

«Երրորդ, թե չորրորդ մարզման ժամանակ քիթս կոտրեցին», - ասել է նախագահը Կրեմլում օլիմպիական մարզիկների հետ  զրույցում:

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ ինքը դաստիարակվել է հասարակ ընտանիքում, «և ապրում էր բակում»:

«Ես ոչ մի տեղ, ոչ մի բժշկի մոտ չեմ գնացել: Բայց անհնար էր նույնիսկ մատով դիպչել քթիս: Կոտրված էր: Ինչպես հետագայում պարզվեց, այն կոտրված էր: Քիթս գերաճել էր, և ես որոշեցի, որ պետք է ըմբշամարտով զբաղվեմ», - ասել է Պուտինը: 

ՌԴ նախագահը ձյուդոյի և սամբոյի սպորտի վարպետ է: