Նյու Յորքում անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել. Դա կապված է ահաբեկչության 20-րդ տարելիցի հետ

Մանրամասներ

ա

Նյու Յորքի ահաբեկչության 20-րդ տարելիցի օրը՝ սեպտեմբերի 11-ին ամերիկյան մեգապոլիսում իրավապահ մարմիններն անվտանգության խստացված միջոցառումներ են իրականացնում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ի թղթակցի հաղորդմամբ, ոստիկանները ստուգում են մետրո մտնող ուղևորների ուսապարկերը:

Թայմս-սքուերի մետրոյի կայարանում տեղադրված են հատուկ նախազգուշացնող վահանակներ, որտեղ նշվում է, որ պետք է ուսապարկերը զննվեն: Եթե ուղևորը հրաժարվում է դա անել և փորձում է մտնել մետրո, ոստիկաններն իրավունք ունեն նրան ձերբակալել:

Հատկապես անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել Մանհեթենում, որտեղ էլ տեղի է ունենալու հիշատակի հիմնական միջոցառումը: Արարողություններին մասնակցելու է նաև նախագահ Ջո Բայդենը:

Նախօրեին ԱՄՆ ներքին գործերի նախարար Ալեխանդրո Մայորկասը հայտարարել էր, որ իշխանությունները հստակ տեղեկություններ չունեն սեպտեմբերի 11-ին ակնկալվող հնարավոր նոր ահաբեկչության վերաբերյալ: Այդուհանդերձ նա նշել էր, որ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով անվտանգության միջոցները խստացվելու են: