Աշխարհի ամենահարուստ մարդը՝ ներդրում է կատարել 50 տարով մարդու կյանքը երկարացնելու, կամ մարդուն անմահացնելու ստարտափում

Մանրամասներ

1

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ներդրում է կատարել Altos Labs ստարտափում, որը զբաղվում է ծերացման դեմ պայքարի, անգամ անմահության հասնելու տեխնոլոգիաների մշակմամբ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով MIT Tech Review պորտալին:

Ընկերությունում զբաղվում են ծերացման գործընթացի ուսումնասիրությամբ և տեխնոլոգիայի մշակմամբ, որն ունակ կլինի փոխել մարդկային բջիջները՝ ծերացումը հաղթելու համար: Ուսումնասիրություններն իրականացվում են Նոբելյան մրցանակի դափնեկիր ճապոնացի գիտնական Յամանակա Շինյայի մշակումների հիման վրա:

Altos Labs-ի մասնագետները ծրագրում են միջոց հայտնաբերել, որը թույլ կտա երկարացնել մարդու կյանքը 50 տարով: