«Իմ սեր Ռոբերտ»․ Օլյա Հակոբյանի շնորհավորանքը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Դերասանուհի Օլյա Հակոբյանը երկրպագուների ու հետեւորդների հետ կիսվել է ընտանեկան լուսանկարներով, որոնցում պատկերված է որդիների հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Օլյա Հակոբյանը եւ նրա զավակները կերպարանք են ընդունել ծննդյան տորթի հետ։ Հրապարակմանը կից դերասանուհին շնորհավորել է որդու ծննդյան օրը․ «Իմ սեր Ռոբերտ։ Իմ խելացի տղա, միշտ առողջ լինես ու ապրես խաղաղ երկնքի տակ», - գրել է Օլյա Հակոբյանը։

1

Ավելի վաղ հրապարակված կադրերում Օլյա Հակոբյանը կրում էր սեւ գույնի, ատլասե զգեստ, ինչն ընդգծել էր նրա գեղեցիկ արեւայրուքն ու սլացիկ կազմվածքը։ Դերասանուհու ուղիղ հարդարված մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր վառ շպարին։

Հրապարակմանը կից նա գրել էր․ «Եվ մի օր նա հայտնաբերեց, որ կատաղի էր, ուժեղ եւ լի կրակով, եւ նույնիսկ նա չէր կարողանում զսպել, քանի որ նրա կիրքը վառվում էր ավելի պայծառ, քան իր վախերը…»։

1

1