Մեսին ու Նեյմարը չեն ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Mercedes-Benz G

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն չի ընդգրկել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին եւ բրազիլացի հարձակվող Նեյմարին «Կլերմոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի հանդիպման համար ներկայացրած հայտացուցակում։ Բացակայում են նաեւ արգետինացի կիսապաշտպաններ Անխել Դի Մարիան ու Լեանդրո Պարեդեսը։

ՊՍԺ․ Դոնարումա, Նավաս, Լետելյե, Հակիմի, Կիմպեմբե, Մարկինյոս, Մբապե, Իկարդի, Ռաֆինյան, Դանիլո, Ռիկո, Վեյնալդում, Էրերա, Դիալո, Դրաքսլեր, Կերեր, Մենդեշ, Գայե, Բիտշիաբու, Յանսանե, Բիտումասալա, Էբիմբե։

ՊՍԺ - «Կլերմոն» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։ ՊՍԺ-ն 4 խաղում վաստակել է 12 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Կլերմոնը» 8 միավորով երրորդն է։

1