Փողոցում բողոքի ակցիա իրականացնող կանայք Աֆղանստանի կանայք չեն․ Թալիբան

Մանրամասներ

1

«Թալիբան» արմատական շարժման խոսնակը հինգշաբթի հայտարարել է, որ կանայք երբեք նախարարի պաշտոն չեն զբաղեցնի կառավարությունում, քանի որ դա բեռ է, որը նրանք «չեն կարող կրել», և փոխարենը պետք է «ծննդաբերեն»: 

Աֆղանական TOLO News լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսնակ Սայիդ Զեքրուլլահ Հաշիմին հայտարարել է, որ թալիբները «կանանց չեն համարում հասարակության կեսը», և որ թույլ տալ կնոջը դառնալ կառավարության անդամ՝ նախարար, նշանակում է «նրա վզին դնել այնպիսի բան, որը նա ի զորու չէ տանել»:

Բացի այդ, Հաշիմին հայտարարել է, որ «փողոցում բողոքի ակցիա իրականացնող կանայք Աֆղանստանի կանայք չեն»:

«Աֆղանստանի կանայք նրանք են, ովքեր ծնում են Աֆղանստանի ժողովրդին, կրթում նրանց իսլամական էթիկայի վերաբերյալ»,-եզրափակել է խոսնակը: