Այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է բնականոն հունով․ Մուրադով

Մանրամասներ

1

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը տարածաշրջանում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Մախաչկալայում անցկացվող համառուսական հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը:

«ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը միայն դրական եմ գնահատում: Գնահատականը մեզ տալիս է խաղաղ բնակչությունը. այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է բնականոն հունով: Կան, իհարկե, բարդ հարցեր, սակայն գործընթացը տեղի է ունենում՝ մարդկանց վերադարձ, մի շարք խնդիրների  լուծում: Այդ իսկ պատճառով կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կլինի»,- ասել է Մուրադովը:

Հիշեցնենք, որ Ռուստամ Մուրադովը սեպտեմբերի վեցին ավարտել է իր առաքելությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար: Հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը: