Ղարաբաղում կերկարաձգվի խաղաղապահ առաքելության հնգամյա ժամկետը

Մանրամասներ

1

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հնգամյա ժամկետի լրանալուց հետո կընդունվի հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում․ այսպիսի հայտարարություն է արել խաղաղապահ առաքելության արդեն նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը Մախաչկալայում համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի ժամանակ։

Մուրադովը դրական է գնահատել առաքելության աշխատանքը և հավելել․ «Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը․ այսօր Ղարաբաղում կյանքը լիարժեք ընթանում է։ Կան, իհարկե, բարդ հարցեր, սակայն գործընթացը գնում է՝ մարդկանց վերադարձ, խնդիրների լուծում։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է»,- ասել է նա։

Զինվորականը շարունակել է․ «Տեղակայման առաջին հինգ տարին սահմանվում է երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնությամբ, հետագայում կընդունվի ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետի երկարաձգման որոշում»։