Փոխնախարարը հայտնել է, թե երբ կսկսեն վճարել կենսաթոշակները և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները. Պարզաբանում

Մանրամասներ

ա

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Պետական կենսաթոշակների և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարում կատարելու նպատակով «Հայփոստը» և բանկերը սեպտեմբեր ամսին ֆինանսավորվել են վճարման ենթակա գումարի ավելի քան 97%-ով:

Վճարման գործընթացը կամբողջացվի առաջիկա օրերի ընթացքում․ հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»:

Ավելի վաղ ՀայՓոստը ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից: