Ոստիկանները մեծ քանակությամբ թմրամիջոց և ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

«Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները մայրաքաղաքի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում հայտնաբերել և ոստիկանություն բերման են ենթարկել երևանցի 30-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են պոլիէթիլենային 3 փաթեթ, որոնց մեջ սպիտակ բյուրեղանման զանգվածներ էին, գլանակ և ոսկերչական կշեռք: Բերման ենթարկվածը խոստովանել է, որ հայտնաբերվածը մեթամֆետամին է։

«Իրավապահները ձեռնարկեցին ծավալուն միջոցառումներ՝ պարզելու, թե ումից և ինչ ճանապարհով է 30-ամյա տղամարդը ձեռք բերել թմրամիջոցը։ Պարզվեց, որ մեթամֆետամինը նրան պարբերաբար իրացնում է Երևան քաղաքի 46-ամյա մի բնակիչ՝ իր 24-ամյա որդու միջոցով։ Իրավապահները ճշտեցին նրանց գտնվելու վայրը: Սեպտեմբերի 2-ին Արտաշատի խճուղում հայտնաբերվեցին և, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեցին Երևանի 46-ամյա բնակիչը, նրա 24-ամյա որդին և 44-ամյա մի տղամարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելին՝ տեսանյութում