Էրդողանը պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնում

Մանրամասներ

ա

Սեպտեմբերի 19-22-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ, փոխանցում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ Էրդողանը Միացյալ Նահանգներ կատարելիք այցի շրջանակում Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սպասվում է, որ Թուրքիայի նախագահը գագաժնաժողովին մի շարք ուղերձներ կհղի ներգաղթի, կլիմայի փոփոխության և ահաբեկչության թեմայով:

ՄԱԿ-ի գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում են Էրդողանի երկկողմ հանդիպումները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի նախագահ Խաիմ Հերցոգի հետ:

Էրդողանը նաև կմասնակցի ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց կառուցված  «Թուրքական տան» բացման արարողությանը: