Մեր խմբակցության պատգամավորների 10 տոկոսը ձերբակալված է

«Հայաստան» դաշինքը հիվանդանոց տեսակցության է գնացել Արմեն Չարչյանին

Երեկ պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, այս պահին գտնվում է հիվանդանոցում, և մենք մեր խմբակցության մի քանի պատգամավորներով եկել ենք տեսակցության նրան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Արմեն Չարչյանի առողջական վիճակից։

Նա նկատեց, որ իրավաբանները, բժիշկները խոսել են որ պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է կիրառվող խափանման միջոցի հետ։

«Սա պարզապես այսօրվա քաղաքական իշխանության կողմից խոշտանգում է, քաղաքական պատվերով հետապնդում է և ոչ միայն նրա նկատամամբ, այլ նաև մեր խմբակցության մյուս պատգամավորների, բազմաթիվ աջակիցների կատմամբ։ Մեր խմբակցության պատգամավորների ըստ էության տասը տոկոսը ձերբակալված է տարբեր շինծու, կեղծ մեղադրանքներով, այդ թվում նաև Սահմանադրության կոպիտ և ակնհայտ ոտնահարմամբ։ Սա է այսօրվա իշխանության դիմագիծը»,–ասաց նա։

Անդրադառանլով ՏԻՄ ընտրություններին, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ՏԻՄ ընտրություններին իշխնությունը խոչընդոտներ է առաջացնցում։ Նա հայտարարեց, որ ՀՅԴ–ն Գորիսում պաշտպանելու է Առուշ Առուշանյանի թեկնածությունը, բազմաթիվ համայնքներում ՀՅԴ–ն իր առանձին համամասնական ցուցակով է հանդես գալու, որոշ տեղերում դաշինքով։ «ՏԻՄ–ի հետ կավպած տեղի են ունենում ապօրինություններ»,–ասաց նա։