Ֆրանսիայի ԱԳՆ-ն թալիբներին մեղադրել Է միջազգային պահանջները չկատարելու մեջ

Մանրամասներ

ա

«Թալիբան» շարժումը, որը հայտարարել Է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, չի կատարում պահանջները, որոնք ավելի վաղ առաջադրվել Էին համաշխարհային հանրակցության կողմից: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը:

 

«Միջազգային հանրակցության պահանջները, որոնց մասին Ֆրանսիան քանիցս հիշեցրել Է, առավելագույնս հստակ են. մարդկանց անվտանգ եւ անարգել մեկնում, որոնք ցանկանում են հեռանալ Աֆղանստանից, հումանիտար օգնությունից օգտվելու ազատ հնարավորություն, հրաժարում ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերից, մարդու իրավունքների, մասնավորապես կանանց իրավունքների հարգում, եւ անցումային կառավարության ստեղծում՝ Դոհայի բանակցությունների շրջանակներում: Մենք չենք կարող արձանագրել, որ այդ պահանջները կատարվում են: Հարկ չԷ խոսքերով գործել»,-սեպտեմբերի 8-ին ասել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Փարիզում գնահատում նոր կառավարության կազմը, որը հայտարարվել Է թալիբների կողմից, եւ նրանց հետ երկխոսության հնարավորությունները:

Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու Է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն Էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ գտնվում Էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: