Ավստրալիայում խոսող բադ են գտել․ VIDEO

Մանրամասները՝ տեսանյութում

Ավստրալիայում, Ռիփփեր անունով ավստրալական բադի արուն կարող է ասել մոտավորապես «դու, սատանան տանի, հիմար ես», Նյուզ․am-ի փոխանցմամբ՝ գրում է HuffPost-ը:

Ըստ նոր հետազոտության՝ ենթադրվում է, որ թռչունը սովորել է մի արտահայտություն, որը կարող է նաեւ հնչել որպես «անիծված սնունդ», որը օգտագործում է նրան խնամողը, ով կենդանուն մեծացրել է Կանբերայից ոչ հեռու գտնվող Թիթբինբիլա արգելոցում։

Ռիփփերը նաեւ կրկնօրինակում է դռան շրխկոցը այն ձայնագրություններում, որ 1987թ. հուլիսին ձայնագրել է թռչնապահ Փիթեր Ջ. Ֆուլագարը: Ձայները վերջերս վերարտադրվել են Նիդեռլանդների Լեյդենի համալսարանի գիտնական Կարել Թեն Քեյթի կողմից՝ թռչունների վոկալ հմտությունների ուսումնասիրության շրջանակներում: