Այսօր վերադարձած գերիների հարազատները լրատվամիջոցներից են տեղեկացել, որ նրանք վերադառնում են հայրենիք

Մանրամասներ

ա

Այսօր վերադարձած գերիների հարազատները լրատվամիջոցներից են տեղեկացել, որ նրանք վերադառնում են հայրենիք:

Հրապարակը զրուցել է Արթուր Նալբանդյանի քրոջ' Անիի հետ, նա մինչև վերջին պահը չէր հավատում, որ եղբայրը վերադարձող գերիների մեջ է:

Արթուրի կինն ու ծնողները րոպեներ առաջ են Գյումրիից մեկնել Երևան, այս պահին տեղեկացրել են, որ իրենց որդուն տեղափոխել են Կանազի հիվանդանոց՝ բժշկական զննություն անցնելու:

Քրոջ խոսքերով իրենց մինչև վերջին պահը եղբոր վերադարձի մասին պաշտոնապես որևէ բան չեն հայտնել: 

Հիշեցնենք, որ հուլիսին Արթուր Նալբանդյանը գերեվարվել էր Սև լճի տարածքից: Այսօր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի օդանավով 2 հայ գերի վերադարձան Հայաստան՝  Մարտակերտ մտած ադրբեջանցու դիմաց: