Կինը 27 միլիոն ֆունտ սթեռլինգ է շահել վիճակախաղում, հետո հայտարարել է, որ կյանքը կործանված է ու մահացել է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Իռլանդական Ստրաբան քաղաքում 27 միլիոն ֆունտ սթեռլինգ շահած կինն ասել է, որ փողերը կործանել են իր կյանքը, եւ մահացել է, հայտնում են news-ը և Daily Mail-ը:

2013 թվականին Մարգարեթ Լաֆրին վիճակախաղով 27 միլիոն ֆունտ սթեռլինգ է շահել: Նա պատմել է, որ վիճակախաղի տոմսը գնել է զբաղվածության կենտրոնում գտնվելիս: Այն ժամանակ նա ապրում էր շաբաթական 58 ֆունտ գումարով: «Այս փողերը իմը չեն լինի, իմաստ չունի 27 միլիոն ֆունտ ունենալ եւ միայնակ լինել: Դրանք ինձ չեն երջանկացնի: Ես երջանիկ կլինեմ միայն այն ժամանակ, երբ շուրջս բոլորը երջանիկ լինեն»,- հայտարարել է նա:

Հետո իռլանդուհին իր շահած գումարով անշարժ գույք է գնել, այդ թվում՝ իր տունը՝ 125 000 ֆունտ սթեռլինգով, փաբ եւ նախկին ջրաղաց, որտեղ ժամանցի կենտրոն է բացվել: Նա նախատեսել է քաղաքի բնակիչների համար մատչելի բնակարաններ կառուցել իր հողատարածքում: Կինը շահումների առնվազն կեսը ծախսել է բարեգործության վրա:

Ավելի ուշ Լաֆրին հայտարարել է, որ մարդիկ իրենից միլիոններ են գողացել: «Իհարկե, ես ափսոսում եմ վիճակախաղը շահելու համար: Նախկինում ես երջանիկ մարդ էի: Փողերը կործանեցին իմ կյանքը»,- ասել է նա:

Կանայք բազմիցս այրել են ջրաղացը: 2015 թվականին Լաֆրիին դատապարտել են 150 ժամ ուղղիչ աշխատանքի՝ տաքսու վարորդին վիրավորելու մեղադրանքով: Այդ պահին կինը հարբած է եղել: 2018-ին նա ստիպված է եղել 30 000 ֆունտ վճարել նախկին աշխատակցին այն բանից հետո, երբ դատարանը որոշել է, որ նրան վախեցրել եւ վրեժ լուծելու համար ազատել է աշխատանքից: 2019-ին Լաֆրին հայտարարել է, որ շահումը դժոխք է դարձել իր համար: «Փողն ինձ ոչինչ չբերեց, բացի վշտից: Այն կործանեց իմ կյանքը»,- ասել է նա:

Լաֆրին հայտարարել է, որ իրեն մնացել է ընդամենը հինգ միլիոն ֆունտ: Նա նշել է, որ չես կարող փողերը հետդ գերեզման տանել: Կինը երբեք ամուսնացած չի եղել, բայց ունի չորս եղբայր եւ քույր:

Մահվան պահին 56-ամյա Լաֆրին չէր աշխատում: Ոստիկանները նրան մահացած են գտել իր տանը: Նրանք ասել են, որ դիահերձում կկատարվի` Լաֆրիի մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար:

Կնոջ հարեւան եւ տեղական խորհրդի անդամ Փոլ Գալահերը ասել է, որ քաղաքը ցնցված է նրա մահվան լուրից: «Բոլորը լավ էին ճանաչում Մարգարետին, նա շատ լավ գործեր էր կատարում եւ բարեգործությամբ էր զբաղվում: Մարդիկ ցնցված են»,- ասել է նա: