ԱՄՆ-ում Բայդենին կոչ են արել դադարեցնել վերապատվաստումը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ԱՄՆ առողջապահական ոլորտի չինովնիկները Սպիտակ տանը կոչ են արել կասեցնել COVID-19-ի դեմ բնակչության վերապատվաստումները։ Այս մասին, Հրապարակի փոխանցմամբ, հաղորդում է RT-ն։ Պարբերականը նշել է բարձրաստիճան չինովնիկների մասին, որոնք Բայդենի վարչախմբին խորհուրդ են տվել հետաձգել կորոնավիրուսի դեմ լրացուցիչ, այսպես կոչված, «բուստերային» դեղաչափերի ներարկումները։ Առողջապահոթյան ոլորտի գործակալությունների ղեկավարների կողմից այդ քայլը կարող է վաղաժամ լինել, քանի որ պատվաստանյութերի բոլոր տեսակների դեմ լրացուցիչ դեղաչափերով պատվաստումներիը նրանք չեն կարող հաստատել։

Մասնավորապես, կասեցման մասին խոսում են Սննդամթերքի որակի և դեղամիջոցների վերահսկողության և Հիվանդացությունների ու հիվանդությունների կանխարգելման կենտրոնները։ Ինչպես պարզվել է, տվյալ պահին պաշտոնատար անձինք կարող են խորհուր տալ միայն Pfizer-ի բուստերային դեղաչափերը։

Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ Սպիտակ տան կողմից հաստատված վերապատվաստման մեկնարկի ժամկետը շատ շուտ է նշանակված։ Երկու գործակալություններն էլ նշել են, որ իրենց ժամանակ է պետք պատվաստումների երրորդ դեղաչափի հաստատման համար։

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ հասուն տարիքի ամերիկացիները երրորդ դեղաչափը կարող են ստանալ սեպտեմբերի 20 -ից։