Լոնդոնում տասնյակ բժիշկներ, ի նշան բողոքի, մեռած են ձևացել․ VIDEO

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Լոնդոնում վեց տասնյակ բժիշկ, բուժքույր և առողջապահական ոլորտի այլ մասնագետներ բողոքի ակցիա են կազմակերպել J.P. Morgan ֆինանսական հոլդինգի շենքի դիմաց, որը ներդրումներ է կատարել հանածո վառելիքի ոլորտում:

Խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար ակցիայի մասնակիցները պառկել են գետնին և ձևացրել, թե մահացած են, Թերթ․am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Guardian-ը: 

Սեպտեմբերի 3-ին բողոքի ակցիան կազմակերպել էին մի խումբ բժիշկներ, որոնք պայքարում են կլիմայի փոփոխության դեմ: Ցույցը երկու շաբաթ տևած բողոքի ակցիաների շարքի մի մասն էր, որն ուղղված էր հանածո վառելիքի արդյունահանմանն աջակցող կազմակերպությունների դեմ: 

Բեմադրված մահերը խորհրդանշել են մարդկության մոտալուտ մահը, որը սպասվում է հանածո վառելիքում շարունակվող ներդրումների հետևանքով: Կլիմայի հարցերով ակտիվիստներն ասել են, որ դա իրենց ամենամեծ բողոքն է, իսկ J.P. Morgan-ն ածխի, նավթի և գազի արդյունահանման ամենամեծ ներդրողն է: Բժիշկները բանկին կոչ են արել դադարեցնել ներդրումները կլիմայի փոփոխության հիմնական շարժիչ ուժի՝ հանածո վառելիքի ոլորտում:

1