Հենրիխ Մխիթարյանը միացել է Հայաստանի հավաքականին. ՖՈՏՈ

Մանրամասներ

1

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում միացել է Հայաստանի հավաքականին, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը՝ հրապարակելով լուսանկար։

1

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի 30-ին է ժամանել Սկոպյե, որտեղ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի չորրորդ տուրի հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։

1

Հայաստանի պատվիրակությունը հանգրվանել է Սկոպյեի Park Hotel & Spa հյուրանոցում։

Մրցավայրում Հայաստանի հավաքականին օգոստոսի 30-ին կմիանան նաեւ Անդրե Կալիսիրը, Հովհաննես Համբարձումյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան օգոստոսի 31-ին, իսկ առաջիկա խաղի համար որակազրկված Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։

Հայաստանի հավաքականը Երևանից մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով - «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան - «Փյունիկ» 

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Դավիդ Դավիդյան - «Խիմկի» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան - «Փյունիկ» 

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»

Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:

Ֆոտո՝ ՀՖՖ