Արդյո՞ք ուսանողը պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ ներկայացնել

Մանրամասներ

1

Առողջապահության նախարարությանը հարց են հղել, թե արդյո՞ք ուսանողը պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:

Հարցին ի պատասխան ԱՆ-ից հայտնում են, որ ուսանողը պարտավոր չէ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: