Արտակարգ դեպք Երևանում. 2 Mercedes-ներ բախվել են, ապա հայտնվել հարսանյաց խանութ–սրահում

Մանրամասներ

1

Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին  հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 13:20-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Ֆիզիկայի խաչմերուկում, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

 Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes-ներն էլ դուրս  են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել Մարգարյան փողոց ում գործող հարսանյաց սրահի ապակեպատ ԱՁ-ի տարածքում՝  խոշոր չափի նյութական վնաս պատճառելով հարսանյաց սրահին: 

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել  ՀՀ ոստիկանության պարեկային  ծառայության Երևանի գնդի 2-րդ  գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Անժելա Գևորգյանն ու Արտակ Սարգսյանը: Պարեկները սահմանազատել են տարածքը, և սպասում են, մինչև կժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: 

Փաստի առթիվ պարեկ Ա. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Պարզվում է վարորդների և  տուժած ԱՁ-ի ինքնությունը: