Նկարահանումների ժամանակ առևանգել են Թոմ Քրուզի մեքենան՝ 100 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ ուղեբեռով

Մանրամասներ

ա

Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզին կողոպտել են՝ առևանգելով BMW մակնիշի մեքենան, որում 100 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ բեռ է եղել:

Ինչպես հայտնում են Թերթ.am-ն ու Lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել բրիտանական Բիրմինգհեմում «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի նոր մասին նկարահանումների ժամանակ: Քրուզի մեքենան այդ պահին կայանված է եղել հյուրանոցի հարևանությամբ, որտեղ հանգրվանել էր 59-ամյա դերասանը:  

Հայտնի է, որ չարագործները հատուկ սկաներ են օգտագործել՝ պատճենելու համար մագնիսական բանալու ազդանշանը: Դրա համար մի քանի րոպե է պահանջվել: Մեքենայի բացակայությունը նկատել է դերասանի թիկնապահը և ոստիկանություն է դիմել:   

Տրանսպորտային միջոցում տեղադրված վերահսկման համակարգի շնորհիվ հաջողվել է գտնել ավտոմեքենան, սակայն մեքենայում առկա իրերը, որոնց ընդհանուր արժեքը դերասանը գնահատել է տասնյակ հազարավոր դոլարներով, անհետացել են: