VIDEO. «Արան դու ես, այ տվար»․ Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ կրկին ծեծկռտուք սկսվեց

Մանրամասներ

ԱԺ-ում եղած միջադեպից հետո նիստը կրկին լարված շարունակվեց: Ելույթ էր ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, որի ելույթի ընթացքում աղմուկ սկսվեց:

«ՊՊԾ-ի՝ վարչապետի անմիջական հսկողության տակ անցնելը, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը հաստատուն քայլերով տանում են մեզ դեպի բռնապետություն, դուք հաշվի չեք առնում, որ երկար չեք կարողանալու պոպուլիզմով, հաճելի բառերով, կենացներով ու լոզունգներով ծրագիր կազմել, որը կուրսային աշխատանքի տպավարություն է թողնում, և դա նորից «կերցնեք» ժողովրդին, ամեն ինչին չափ ու սահման կա»,- ասաց Հակոբյանը:

Դահլիճից արձագանքեցին Հակոբյանին, ինչին ի պատասխան՝ պատգամավորն ասաց. «Արան դու ես»:

Կրկին լարված իրավիճակ ստեղծվեց, սկսվեց ծեծկռտուք, հայտարարվեց ընդմիջում:

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կրկին իրավիճակը լարվեց:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս անգամ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ էր ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, երբ պատգմավորներից մեկը տեղից սկսեց արձագանքել Վահե Հակոբյանին, իր հերթին Վահե Հակոբյանն արձագանքեց. «արա-ն դու ես, այ տվար»:

Այդ արտահայտությունից հետո նորից խորհրդարանում իրավիճակը  թեժացավ:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին ընդմիջում հայտարարեց:

Ավելի վաղ, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ նետեցին, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են: