Լուրջ խնդիրները դեռևս առջևում են․ VIDEO

Մանրամասներ

«Իշխանություններն անկեղծ մտածում են, որ եթե կատարեն թշնամու բոլոր պահանջները, ապա կլինի խաղաղություն, ընդ որում՝ պահանջներ, որոնք այս պահին գոնե ֆորմալացված են: Դա վերաբերում է և՛ ճանապարհին, որին միջանցք են կոչում, և հակառակվում են, ասում են՝ չենք քննարկում նման տարբերակ, և՛ սահմանների ճշգրտմանը՝ դեմարկացիային և դելիմիտացիային»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան:

«Իմ տպավորությամբ՝ իրենք կարծում են, որ եթե դա տեղի ունեցավ, ապա կլինի խաղաղություն, և թշնամին դրանով կբավարարվի, և չեն ստանում այդ երաշխիքները:

Մյուս կողմից՝ նաև կաշկանդված են ցույց տալու, որ նպատակ ունեն հզորացնելու մեր բանակը, որպեսզի, ի վերջո, պաշտպանեն մեր սահմանները, որովհետև ամիսներ են անցել, մեր սահմանները նույնպիսի կահավորվածություն ունեն, ինչ որ պատերազմից անմիջապես հետո: Պարզ է, որ խնդիրներ կարող են լինել, բայց տեսանելի՞ է արդյոք որևէ աշխատանք. Ակնհայտ է, որ տեսանելի չէ, և իրենք թույլի կարգավիճակում պատկերացնում են, որ այդ խաղաղությունը ինչ-որ կերպ պետք է կնքվի: Դա իրագործելի չէ, երբ դու թուլանում ես և որոշում հաճույք ստանալ թշնամու կողմից և ասում՝ խաղաղություն կլինի:

Չի կարող նման դեպք լինել: Ակնհայտ է, որ մեր հայրենակիցներն այդ ճանապարհն ընտրեցին՝ ի դեմս Փաշինյանի, և լուրջ խնդիրները դեռևս առջևում են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում