Ծիծեռնակաբերդի խճուղում մոտ 30 մետր ճանապարհը փլուզվել է

Մանրամասներ

«Երեկ, օգոսոտսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում»,-հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ծիծեռանակաբերդի խճուղում նոր կառուցված կամրջի հարևանությամբ ճանապարհի մոտ 30 մետր հատվածում փլուզում է տեղի ունեցել։

Պարզվել է, որ փլուզվել է մայթեզրը, որի հարևանությամբ ինչ-որ կազմակերպություն շինարարական աշխատանքներ է իրականացնում։

Փրկարարաները սահմանազատել են տարածքը։ Ողջ գիշեր նշված հատվածում ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, որպեսզի որոշ վայ վարորդներ չկայանեն ավտոմեքենաները նշված վայրում, քանի որ կա վտանգ, որ հնարավոր է՝ որոշ հատվածում փլուզումը շարունակվի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ փլուզման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այս պահին էլ պարեկները նշված հատվածում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։