Քիչ առաջ աշխատանքից ազատվել են Գորիսի N զորամասի հրամանատարն ու Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետը

Մանրամասներ

ա

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամաններով պաշտոնանկություններ են տեղի ունեցել։

Ըստ ֆոտոլրագրողի, Ա. Կարապետյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Գրիգորյանը։

ՀՀ ՊՆ նախարարի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ՊՆ Գորիսի N զորամասի հրամանատար, գնդապետ Արարատ Մինասյանը։